Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Առողջական աստղագուշակ

Առողջական աստղագուշակ

Հայտնի է, որ բժշկական աստղագուշակն առաջնորդվում է երկնային մարմինների դիրքով` ծննդյան պահից սկսած ու մատնանշում ամենահավանական հիվանդությունները, որոնք կարող են սպառնալ այդ ժամանակահատվածում ծնվածին: Իսկ առողջական աստղագուշակն ընդամենը կարող է  նշել ձեր «թույլ տեղերն» ու հոգ տանել, որ ախտաբանական երևույթներ չզարգանան: Առողջական աստղագուշակի գլխավոր նպատակը դրանց կանխարգելումն է: Ուրեմն, ինչի՞ վրա է հարկավոր ուշադրություն դարձնել:

Խոյեր

Սա մտավոր կերպար է ու նրա ազդեցությունն առաջին հերթին տարածվում է գլխի վրա: Անհրաժեշտ է բավարար քուն ունենալ, ընդ որում` բնական, մտավոր ու ֆիզիկական հանգիստ, խաղաղ ու ներդաշնակ միջավայր: Խոյի առողջության վրա վատ են անդրադառնում վեճերը, տագնապները, ուղեղի գերլարվածությունը: Ցանկացած գրգռվածություն  կարող է հավասարակշռությունից հանել Խոյին: Նրանք, ովքեր զգում են  այդ ազդեցությունը, պետք է միշտ հետևեն իրենց, որպեսզի չհոգնեն ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ մտավոր: Պետք է կանոնավոր կերպով հերթագայել մտավորը ֆիզիկականով, խուսափել վեճերից: Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա այս դեպքում նույնպես պետք է ընտրել այնպիսի սնունդ, որը կբարելավի ուղեղի աշխատանքը. քիչ կենդանական սնունդ, ալկոհոլից հրաժարում, մաքուր օդ և ամենօրյա զբոսանք:

Հիմնականում Խոյերը շատ դժվար հիվանդներ են: Չնայած բարձր ջերմությանը,  կենսունակությունը բարձր է, ու հիվանդությունից էլ շուտ են ապաքինվում:

Ցուլեր. այս նշանի համար խոցելի են կոկորդն ու սիրտը: Այս նշանը հակում ունի ծուլության, դրա համար հարկավոր է նրան ֆիզիկական ակտիվության վարժեցնել: Այդ հակումը կարող է հանգեցնել ֆիզիկական սակավաշարժության, գիրության ու մեծ ախորժակի: Ուստի խուսափեք  յուղալի  և կծու սննդից: Չափավորությունն այն կարևոր նախապայմանն է, որ պետք էպահպանել սննդի հարցում: Հուզումները, կտրուկ շարժումները հակացուցված են: Երբեք մի շտապեք, ասենք, տրանսպորտ նստելիս: Երաժշտությունը, ներդաշնակությունը խաղաղություն կբերեն: Գրիպանման հիվանդությունների դեպքում Ցուլերը, որպես բարդություն, ունենում են  միջին ականջի բորբոքում: Հազվադեպ չեն կոկորդաբորբերն ու վզի ավշային հանգույցների բորբոքումները: Ուստի ժամանակին ու հնարավորության դեպքում կարգի բերեք նշագեղձերն ու ատամները:

Երկվորյակներ. շարժուն նշան է, ավելի մտավոր, քան ֆիզիկական: Խոցելի են  թոքերն ու նյարդային համակարգը: Երկվորյակներին խորհուրդ է տրվում շնչառական վարժություններ կատարել: Ավելորդ ֆիզիկական ակտիվությունն ու մտավոր հուզումները վնասակար են նյարդային համակարգի համար: Գերհոգնածությունն այս նշանին կարող է հանգեցնել նյարդային հիվանդության: Երկվորյակները պետք է սովորեն ճիշտ շնչել:

Խեցգետին

Սա թույլ նշան է, շատ խոցելի  արտաքին պայմանների նկատմամբ: Ստամոքսը  ամենաթույլ տեղն է,  հետևաբար պետք է սնվի լավ պատրաստված ու առողջ սննդով: Պետք է բացառել սպիրտային խմիչքները: Բոլոր հուզումներն ու անհանգստությունները կարող են մարսողական օրգանների խանգարումների հանգեցնել:  Ուստի պետք է հետևել, որ միտքը հանգիստ լինի: Մրսելուց ու ցրտից զգուշանալ է պետք: Գերհոգնածությունից դուրս գալու համար բարերար են միջավայրի փոփոխությունը, ծովային ուղևորությունները: Այս նշանի ամենամեծ թերությունը երևակայությունն է: Խեցգետինը հակված է կարծելու, որ ինքը տառապում է  ամեն տեսակի հիվանդություններով, այն դեպքում, երբ գրեթե կամ լրիվ առողջ է:

Առյուծ

Այս նշանի համար խոցելի է սիրտը: Հանգիստ ապրելակերպ, կարգուկանոն ու ներդաշնակ միջավայր,  սրանք այն կարևոր նախապայմաններն են, որոնք կապահովեն Առյուծի համար խաղաղ ու առողջ կյանք: Պետք է մշակել հանգիստ սովորություններ, հետևել սննդակարգին, խուսափել կծու ու գրգռող սննդից, հուզումներից ու շտապողականությունից: Շատ կարևոր է արյան մաքրությունը: Խոցելի է նաև Առյուծի ողնաշարը. հետևեք կեցվածքին, քանի որ մեծ է սկոլիոզի հավանականությունը (ողնաշարի ծռություն): Ցուցված են ողնաշարի ճկունությանն ու մեջքի մկանների ամրացմանն ուղղված վարժությունները:

Կույսեր

Մտավոր նշան է, ու նրա մտքի վիճակը սերտորեն կապված է առողջականի հետ: Խոցելի է աղեստամոքսային տրակտը: Հակացուցված են  տագնապները, անհանգստությունը, վիճակի փոփոխությունը: Թվարկված գործոնները կարող են նրան հավասարակշռությունից հանել: Կարևոր է սննդակարգը. կանոնավորությունն ամեն ինչում և սննդի մեջ, ահա թե ինչ է հարկավոր Կույսին:  Աշխատանքն ուղիղ անդրադարձ է ունենում առողջության վրա: Նրանք տառապում են, եթե նյութականը վատ է, իսկ առողջությունը բավարար է կամ  գերազանց, եթե նյութականը նույնպես բավարար է: Գործերի հաջողության դեպքում նա կարող է վայելել առողջ հոգին առողջ մարմնում: Կույսերին հաճախ խեղճացնում են աղիքները, հատկապես տասներկումատնյա աղիքը, որը եվրոպացի բժիշկները հաճախ երկրորդ ստամոքս են անվանում: Իսկ Հին արևելքի բժիշկներն այն անվանում էին  օրգանիզմի գլխավոր էներգետիկ կենտրոն:

Կշեռք. սա նույնպես մտավոր նշան է: Խոցելի են երիկամները: Շատ կարևոր են ներդաշնակ միջավայրը, թարմ օդը, թեթև ֆիզիկական վարժությունները և մտքի հավասարակշռությունը: Լավ ինքնազգացողության համար հարկավոր է խուսափել բոլոր ավելորդություններից ինչպես սննդի, այնպես էլ հաճույքների մեջ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում խուսափել կոսմետիկայից` նկատի ունենալով այս նշանի հակումն ալերգիկ հիվանդությունների հանդեպ: Կշեռքների համար կարևոր  է խմելու ջրի մաքրությունը, քանի որ որովայնային տիֆով  կամ էլ աղիքային տրակտի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը  նույնպես մեծ է: Հարկավոր է տաք պահել մեջքի ներքևի հատվածը: Խորհուրդ է տրվում ամրացնել մեջքի, հատկապես գոտկատեղի մկանները: Օգտակար է պարերով զբաղվելը:

Կարիճ

Այս նշանի համար վտանգ են ներկայացնում թափթփվածությունն ու չափի զգացման պակասը: Շատ հիվանդություններից կարելի է խուսափել միայն չափավորությամբ: Խոցելի են սիրտն ու կոկորդը: Հակում ունեն վարակների նկատմամբ: Համաճարակների ժամանակ խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, քանի որ մագնիսական, քաշող բնույթի պատճառով նա նման հիվանդություննով վարակվելու հակում ունի: Հարկավոր է խուսափել կծու և գրգռող սննդից: Ամենօրյա սառը ցնցուղը հրաշալի միջոց է տոնուսը բարձրացնելու ու արտազատիչ ֆունկցիան կարգավորելու համար: Պետք է հետևել ճիշտ շնչառությանը, խուսափել փորկապություն առաջացնող երևույթներից, հետևել երիկամների  ու միզափամփուշտի աշխատանքին: Հնարավոր են նաև լյարդի, լեղապարկի ու երիկամների  ֆունկցիայի խանգարումներ:

Աղեղնավոր

Շարժուն նշան է, խոցելի են նյարդային համակարգն ու ազդրերը: Առողջության ամրապնդման համար հարկավոր է ակտիվ հանգիստ ունենալ, հեծանվավազք, ձիասպորտ ու ցանկացած այլ տիպի մարզաձևերով զբաղվել, սակայն` չափավոր: Չափավորությունը կարևոր նախապայման է, քանի որ այս նշանին հատուկ են գերակտիվությունը, շտապողականությունը և շատ ջանք ներդնելը: Իսկ եթե առողջական խնդիրներ են ծագել, ապա դեղորայքից առավել դրական ազդեցություն են ունենում զբոսանքները: Այս մարդիկ պետք է խուսափեն դժբախտ պատահարներից, վնասվելուց, վիրավորվելուց, խայթոցներից ու սմբակահարվելուց: Արյունը հարկավոր է մաքուր պահել: Աղեղնավորի առողջական վիճակը մեծապես կախված է հոգեկանից: Անհաջողակների դիմադրողականությունը կտրուկ ընկնում է: Աջ կողատակի ցավը կարող է հուշել լյարդի ֆունկցիայի խանգարման մասին:

Այծեղջյուր

Սա թույլ նշան է, որը ղեկավարվում է ծնկներով ու մաշկով: Հակում ունեն դեպրեսիաների ու մելամաղձության: Պետք է խուսափել ունայնությունից, դժգոհություն, կասկածամտություն ծնող հիվանդագին տպավորություններից: Մրսածություն ու սառեցում. սրանք խիստ հակացուցված են: Ուրախ ընկերական միջավայրն ու  ֆիզիկական ակտիվությունը անհրաժեշտ են լավ վիճակում լինելու համար: Հակացուցված է խոնավ օդը: Հնարավոր է, որ դժվարությամբ տրվեն լողն ու գիմնաստիկան , սակայն դրանք այն ձևերն են, որոնք անհրաժեշտ են ողնաշարի ճկունության ու հոդերի շարժունակության համար:

Ջրհոս

Այս նշանի միտքը պետք է ազատ լինի տագնապից ու անհանգստությունից: Արյունը պետք է մաքուր պահել: Շատ մաքուր օդ,  ներդաշնակ միջավայր, կանոնավոր մտավոր վարժություններ, ահա այն, ինչ անհրաժեշտ է այս նշանին: Հետևեք տեսողությանը, քանի որ աչքերը շատ զգայուն են, ու ցանկացած անհանգստության ժամանակ դիմեք ակնաբույժի: Ջրհոսների մոտ ցնցումներ են լինում, ինչը խոսում է կալցիումի պակասի մասին:

Ձկներ

Խոցելի են կրունկները: Շարժուն նշան է, չափազանց հուզումները, անհանգստությունը թուլացնում են օրգանիզմն ու հանգեցնում ֆունկցիոնալ խանգարումների: Հետևել հիգիենային ու ցուցաբերել չափավորություն:  Առաջարկվում  է խուսափել հեղուկի ավելցուկից, գրգռող ու արբեցնող խմիչքից: Այս նշանը վարակիչ հիվանդությունների հակում ունի: Ուստի խիստ զգույշ եղեք համաճարակների ժամանակ: Ձկներին շատ օգտակար է ոտաբոբիկ զբոսանքը: Կարևորվում է հարմարավետ կոշիկը: Սակայն թույլ ոտքերը հարցի արտաքին կողմն են: Մենք արդեն գիտենք, որ բոլոր մկաններին ու ջլերին ղեկավարողը լյարդն ու լեղապարկն են: Հարկ է ավելացնել, որ երկար ոտքի վրա կանգնել չկարողանալը խոսում է երիկամներում  ու միզափամփուշտում կենսաէներգետիկայի խախտման մասին:  Ահա թե ինչու չի կարելի ամեն ինչ վերագրել հարթաթաթությանը: Դա ևս ապացուցում է, որ օրգանիզմում հենց այնպես ոչինչ չի լինում:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ

Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:

0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...

Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am
Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am

Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...

Համակարգչի վտանգները.
Համակարգչի վտանգները.

Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...

ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները
ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...

Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Սալուտեմ 1.2021
Հակաբակտերիալ լամպեր
Հակաբակտերիալ լամպեր

Լույս բոլորը են օգտագործում, բայց  ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...

ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...

​Կենցաղային խորհուրդներ
​Կենցաղային խորհուրդներ

Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...

Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ
Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ

Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...

Տնտեսական օճառի օգտակարությունը
Տնտեսական օճառի օգտակարությունը

Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...

Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան
Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան

Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ